Դեկտեմբերի 7-ին, ժամը 20.30-ի դրությամբ, ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի հատվածում առկա է ձնաբուք, ցածր տեսանելիություն եւ քամու ուժգնացում:

Դժվարանցանելի է Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի «Տառեր» կոչվող հատվածը, ինչպես նաեւ Շիրակի մարզի Ծաղկահովիտ-Արթիկ հատվածը, որտեղ նույնպես առկա է ձնաբուք եւ ցածր տեսանելիություն:

Հրշեջ-փրկարարների կողմից Ծիլքար գյուղի հատվածում` ձնաբքից, երթեւեկելի հատված են դուրս բերվել «Ֆորդ Տրանզիտ» եւ «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ի եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից: