Դեկտեմբերի 7-ին, ժամը 20:30-ի սահմաններում, Հայաստանի Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում կանխվել է խմբակային փախուստի փորձ:

ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրող երեք դատապարտյալ մետաղասղոցի կոտրված թիթեղների միջոցով կտրեն են խցի վանդակաճաղի մի հատվածը եւ այն քողարկել մաստակով:

Խցի զննությամբ սեղանի ոտքի եւ վերին հատվածի արանքից, ինչպես եւ` դատապարտյալներից մեկի կոշիկի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է մետաղասղոցի երկու կոտրված թիթեղ:

Կատարվում է հետաքննություն: