Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը տենդեր է հայտարարել Ջավախքում Զեմո Մկտվարի ՀԷԿ-երի կասկադ կառուցելու համար։
Business Վրաստանի հայտարարությամբ, նախատեսվում է կառուցել կասկադ, որը բաղկացած կլինի նվազագույնը 2, առավելագույնը՝ 3 հիդրոէլեկտրակայաններից՝ 137-219 մգՎտ հզորությամբ, եւ տարեկան միջինը դրանք կարտադրեն714-1205 կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Նախնական գնահատականներով, նախագիծը կարժենա 410-604 մլն դոլար։
Հայտերը կընդունվեն մինչեւ ապրիլի 28-ը, ինչից հետո հաղթող ընկերության հետ հուշագիր կստորագրվի։
Հաղթող ընկերությունը շահագործման ողջ ընթացքում պարտավորված է լինելու Վրաստանում իրացնել ՀԷԿ-երի կասկադի արտադրած էլեկտրաէներգիան՝ ցանկացած գնորդի, իսկ մնացած էլէեկտրաէներգիան կարող է արտահանել Թուրքիա նոր էլեկտրահաղորդման գծերով, որոնց կառուցումն արդեն սկսվել է։


























