Դեկտեմբերի 7-ին, ժամը 20.20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխել 1985 թ. ծնված Դավիթ Առաքելյանին, որը 2010 թ. հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 238 հոդվածի (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն է: