36-ամյա Ա.Ղ.-ն մետաղե առարկայով հարվածել է կնոջ գլխին: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 36-ամյա Ա.Ղ.-ն տանը առաջացած վիճաբանության ժամանակ մետաղե առարկայով հարվածել է իր կնոջ՝ Ն. Վ.-ի գլխին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայումով:

Քրեական գործ է հարուցվել 117  հոդվածի հատկանիշներով`դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությմաբ չհեռնալը:

Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: