Հայաստանի ՊՆ N զորամասի ճաշարանի բանվոր, 18-ամյա Հ.Ս.-ն վիճաբանության մեջ է մտել ժամկետային զինծառայող, շարքային Վ.Ա.-ի հետ եւ մետաղյա կաթսայով մեկ անգամ դիտավորյալ հարվածել վերջինիս գլխին: Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն, 18-ամյա Հ.Ս.-ն նոյմբերի 2-ին ընդգրկված լինելով որպես ճաշարանի բանվոր, վիճաբանության մեջ է մտել ժամկետային զինծառայող շարքային Վ.Ա-ի հետ եւ մետաղյա կաթսայով մեկ անգամ դիտավորյալ հարվածել վերջինիս գլխին:
Քրեական գործ է հարուցվել 359 հոդվածի 1-ին մասով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով:
Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

























