ԱԺ նախկինպատգամավոր Գագիկ Մելիքյանը ԲՀԿ-ական պատգամավոր, մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանին խորհուրդ է տալիս ծնկից բարձր չթռնել, դա շատ ցավոտ կլինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Մելիքյանը:
«Չարությունն էլ կարելի է քաղաքակիրթ պահվածք համարել, եթե այն շատ փոքր է: Իսկ եթե այն անցնում է չափից, ուղղակի կասեմ, տղա ջան, ծնկից բարձր մի թռիր, դա շատ ցավոտ կլինի»,- ասաց նա:
Նշենք, որ ավելի վաղ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է հետեւյալը. «Էն, որ չեմ իջնում անձնական վիրավորանքների մակարդակի, դա չի նշանակում, որ ցանկացած հանդուգն մռնչացողին, ցանկացած պահի չեմ կարող հասցնել այնպիսի հարված, որ աչքերից ու հոգիներից կայծեր թափվեն: Թե իմ, թե ԲՀԿ-ի քաղաքակիրթ պահվածքից հանկարծ չառիթավորվեք ու չփորձեք ժողովրդի կողմից ձեզ տրված չափերից անցնել: Սա վերաբերում է թե իշխող ու չիշխող ուժերի խոսնակներին կամ այլ ներկայացուցիչներին, թե նրանց ծառայող տարատեսակ «փորձագետներին»,«ֆեյսբուքիստներին», թե «կոպերատիվ» լրագրողներին»:




























