Դեկտեմբերի 8-ին, ժամը 17.58-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Լոռիի մարզի վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց է հոսպիտալացվել Ուսանողական փողոցի թիվ 14 շենքի 413-րդ բնակարանի բնակչուհի` 1985 թ. ծնված Ն. Ջավալյանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

























