ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կատարվում է ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: