Այսօր՝դեկտեմբերի 9-ին, Վանաձոր քաղաքի կենտրոնում ականանման իր է հայտնվել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 16:40-ին ԱԻՆ Լոռիի մարզային փրկարական վարչության դիսպետչերական կետում ստացվել է ահազանգ, որ Բաթումիի 15 շենքի մոտակայքում  ականանման առարկա է հայտնաբերվել:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը, ինչպես նաեւ ոստիկաններ: Նշված վայրում հայտնաբերվել է  ուսումնական հակատանկային ական՝ ջարդված վիճակում: