Վլադիսլավ Մանգասարյանը, ում սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը մեղադրել է կազմակերպված հանցավոր խմբի մասնակից լինելու մեջ, նշելով, որ նրան հաջողվել է իր հիմնադրած «Արին Կապիտալ» եւ Ներդրումային ՍՊԸ ընկերությունից 8,5 մլն դոլար թալանել, հանդես է եկել պատասխան մեղադրանքներով:

Մանգասարյանն իր պատասխանում նշում է հետեւյալը.

«Տարածք թիվ 4, մակերեսը՝ 227.7 քմ.

«2010թ. փետրվարի 2-ին «Արին Կապիտալ» ՍՊԸ-ն առք ու վաճառքի նախնական պայմանագիր է կնքել քաղաքացի Գեղամ Խաչատրյանի հետ, ով բնակվում է ԱՄՆ-ում եւ հանդիսանում է Է. Խուդյանի ընկերը /Սիգարետ Գեղամ/, 284.625 ԱՄՆ դոլար արժեքով, որի համար ամերիկյան Arin Kapital corp. ձեռնարկությունից Գ. Խաչատրյանի անունով ստացվել է 121.980 ԱՄՆ դոլար /Է. Եսայան/, 162.645 ԱՄՆ դոլարը ստացել է Է.Խուդյանը: Գեղամ Խաչատրյանը ստացել է վկայական:

Տարածք թիվ14, մակերեսը՝ 101.2 քմ.

«Արին Կապիտալ» ՍՊԸ-ն 02.02.2010թ.-ին նախնական առուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Կիրակոս Վահանյանի հետ 98.670 ԱՄՆ դոլարով, որի համար ամերիկյան ՙArin Kapital corp.՚ ձեռնարկությունից ստացվել է 53.980 ԱՄՆ դոլար, իսկ 44.690 ԱՄՆ դոլարը ստացել է Է. Խուդյանը: Կ.Վահանյանը ստացել է վկայական:

Տարածք թիվ 15, մակերեսը՝ 79.7 քմ.

«Արին Կապիտալ» ՍՊԸ-ն 10.02.2010թ.-ին նախնական առուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Կարեն Խաչատրյան հետ 77.309 ԱՄՆ դոլարով, որի համար ամերիկյան Arin Kapital corp. ձեռնարկությունից Կ. Խաչատրյանի անունով ստացվել է 42.980 ԱՄՆ դոլար, իսկ 34.329 ԱՄՆ դոլարը ստացել է Է.Խուդյանը: Կ. Խաչատրյանը ստացել է վկայական:

Բնակարան թիվ 13, մակերեսը՝ 167.9 քմ:

«Արին Կապիտալ» ՍՊԸ-ն 10.03.2010թ.-ին նախնական առուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Համլետ Պետրոսյանի հետ 163.703 ԱՄՆ դոլար արժեքով: Գումարն ամբողջությամբ ստացել է Է. Խուդյանը: Հ. Պետրոսյանը հանդիսանում է Է. Խուդյանի ազգականը: «Արին Կապիտալ» գումարը չի մուտքագրվել: Հ. Պետրոսյանը ստացել է սեփականության վկայական:

Բնակարան թիվ 19, մակերեսը 151.9 քմ.

«Արին Կապիտալ» ՍՊԸ-ն 10.03.2010թ.-ին նախնական առուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Արամ Սարգսյանի հետ 147.340 ԱՄՆ դոլար արժեքով: Գումարն ամբողջությամբ ստացել է Է. Խուդյանը: Ա. Սարգսյանը հանդիսանում է Է. Խուդյանի ազգականը: «Արին Կապիտալ» գումարը չի մուտքագրվել: Ա. Սարգսյանը ստացել է սեփականության վկայական:

Բնակարան թիվ 42, մակերեսը 167.5 քմ:

«Արին Կապիտալ» ՍՊԸ-ն 02.02.2010թ.-ին նախնական առուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Խաչիկ Ղուկասյանի հետ 162.475 ԱՄՆ դոլարով, որի համար ամերիկյան Arin Kapital corp. ձեռնարկությունից ստացվել է 89.380 ԱՄՆ դոլար, իսկ 73.095 ԱՄՆ դոլարը ստացել է Է. Խուդյանը: Խ. Ղուկասյանը ստացել է վկայական:

Կատարենք հաշվարկ

Վերը նշված 6 (վեց) տարածքների

1. գինը է՝ 284.625 + 98.670 + 77.309 + 163.703 + 147.340 + 162.475 = 934.122

2. վճարված գումարն է՝ 121.980 + 53.980 + 42.980 + 0 + 0 + 89.380 = 308.320

3. Գնի եւ վճարված գումարների տարբերությունն է՝ 934.122-308.320 = 625.802

Հարց Է. Խուդյանին.

Նշված փաստերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՝ ոչ: Նշված գործարքների արդյունքում Դուք յուրացրե՞լ եք 625.802 ԱՄՆ դոլար, թե՝ ոչ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էդմոն Խուդյանն ավելի վաղ, այս տարվա մարտին բաց նամակով դիմել էր պատկան մարմիններին, այդ թվում ոստիկանությանն ու Ազգային ժողովին, որտեղ նշել էր, որ

Ամերիկահայ գործարարի ԱԺ ուղարկված նամակում ասվում է.

«Հարգարժան ԱԺ պատգամավորներ,

Դիմում եմ ձեզ ԱՄՆ-ից: Հայաստանում գործադիր իշխանության եւ դրան ածանցյալ դատական համակարգում օրենքի կիրառման հարցում իմ բոլոր փորձերը փակուղի են տանում եւ դիմելով ձեզ, հայցում եմ ձեր աջակցությունը:

Մի խումբ անձինք իմ կողմից հիմնադրված «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից (Մաշտոցի 33) յուրացրել են 8,5 մլն ԱՄՆ դոլարի անշարժ գույք եւ գումար, որից 1,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար նախատեսված էր պետության հարկերը վճարելու համար: Այդ խմբի կողմից հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով եւ ընկերությանը կանխամտածված սնանկության տանելու վերաբերյալ 2010թ-ի նոյեմբերին դիմել եմ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին` հույս ունենալով, որ գոնե չվճարված հարկերը գանձելու նպատակով պետական կառույցը միջոցներ կձեռնարկի քրեական գործ հարուցելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Շուրջ 5 ամիս ոչինչ չէր արվում, սակայն իմ հետեւողական աշխատանքի շնորհիվ հարցը հանրային հնչեղություն ստացավ եւ 2011թ. մայիսի 03-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվեց թիվ 83159711 քրեական գործը:

Նախ ասեմ, որ գործ ունենք` սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների եւ/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող եւ անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը եւ նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել եւ օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ:

ՊԵԿ-ին եւ դատախազությանը արդեն քաջ հայտնի են եւ’ գործող անձանց շրջանակը, եւ’ չվճարված հարկերը, եւ’ խարդախության փաստերը, սակայն վերեւների ազդեցության տակ 1.5 տարի շարունակ այս գործը ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված 1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող 2 մլն ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները:

Հարգելի պատգամավորներ, հայցում եմ ձեր օգնությունը այս գործին ուշադրություն դարձնելու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Ինչպես հանրապետության նախագահը նշեց սեպտեմբերի 15-ին, «Գլխից եւ Մեծերին Բռնելու հնարավորությունը» այս գործում առկա է, եթե իհարկե նրանցից որեւէ մեկին բռնելու ցանկությունը իրոք կա: Եկել է հանցագործներին մեղադրանք առաջադրելու ժամանակը, սակայն վերեւներում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները թույլ չեն տալիս հանցագործներին պատասխանատվության ենթարկեն, հասկանալի պատճառներով:

Ես եւ իմ փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը պատրաստ ենք փաստերը ձեզ ներկայացնելու համար: Սա իմ պաշտոնական բողոքն է Հայաստանի Հանրապետությանը»: