Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ժամը 20:10-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Չերնիշեւսկի 1-ին նրբանցքի բնակիչ, 27-ամյա Արման Դանիելյանը, վարելով «Միցուբիշի Լանսեր» մակնիշի Տ 1865 համարանիշի ավտոմեքենան, քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում՝ «Հայք»  հրապարակում վրաերթի է ենթարկել Լոռիի մարզի Գուգարք գյուղի բնակիչ, 30-ամյա Վահան Գալստյանին:

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, այնուհետ դուրս է գրվել:

Դեպքի վայրում աշխատում են Լոռիի ճանապարհային ոստիկանները հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի գլխավորությամբ:

Նշված ավտոմեքենան պատկանում է Վանաձորում գործող «Տաքսի-տաքսի» տաքսի ծառայությանը: