Դեկտեմբերի 8-ին, ժամը 13.10-ի սահմաններում, «Հունդայի Տոգսան» մակնիշի ավտոմեքենան Աշոցք-Գյումրի ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «Ագրեյդեր» մակնիշի տրակտորի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Հունդայի Տոգսան»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

























