Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու եւ վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն` ք. Երեւան, Մաշտոցի 13ա հասցեով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ դիմումներն ընդունվում են 2012 թ. դեկտեմբերի 10-ից:



























