Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 10-ին, ժամը 20.30-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես S600» մակնիշի 34 ST 452 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել Եղեգիս գետը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ` 28-ամյա Արման Մկրտչյանը տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Տեղադրություն

























