Դեկտեմբերի 10-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Տոյոտա-Պրադո մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայի եւ Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում բախվել է ՎԱԶ-2106  մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով ՎԱԶ-2106-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: