Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 10-ին, ժամը 11.40-ին, բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Վարդան Ա.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա նոյեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:

























