Դեկտեմբերի 10-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Անդրանիկի փողոցում իրար են բախվել   ՎԱԶ-11183   եւ   Ֆոլքսվագեն  մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետեւանքով Ֆոլքսվագեն-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: