Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 16.56-ին, Գյումրի քաղաքի Աթարբեկյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 17.50-ին` 1 մարտական հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետեւանքով այրվել է հյուրասենյակի կահույքը, ջերմահարվել են պատուհանները եւ առաստաղը, ինչի հետեւանքով պատճառվել է 1 մլն դրամի նյութական վնաս:
Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել հաղորդալարի կարճ միացումը:
Հետաքննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը:

























