Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ին մարզային փրկարական վարչության դիսպետչերական կետում ահազանգ է ստացվել, որ Միրաք գյուղի տարածքում մեքենա է շրջվել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը՝ Ուրալ մակնիշի մեքենայով:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, պարզվել է, որ Միրաք գյուղի խաչմերուկում կողաշրջվել է Լոռիի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Զավեն Մխիթարյանի վարած «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 04 OS 795 համարանիշի ավտոմեքենան: Փրկարարների օգնությամբ մեքենան ուղղվել է, եւ վարորդը շարունակել ճանապարհը: Տուժածներ չկան:

























