Դեկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանցից մեկին այցելած քաղաքացի Բ. Հ.-ին:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին: Վերջինիս մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է «B8» գրառումով «SUBUTEX» տեսակի 3 դեղահաբ: Կատարվում է հետաքննություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: