Դեկտեմբերի 11-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատար Բրյուս Դոնահյուին:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀԱԿ գրասենյակից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումներին, ինչպես նաեւ նոր ձեւավորված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացների հետ կապված հարցեր: Անդրադարձել են  նաեւ Հայաստանում անկախ դատական իշխանության ձեւավորման, մենաշնորհների վերացման, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքի վերափոխման խնդիրներին: