Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 15.45-ին, Երեւան-Մոսկվա չվերթի ժամանումից հետո բաժին է ներկայացել1988 թ. ծնված Հարություն Ղ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա դեկտեմբերի 5-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով: