Դեկտեմբերի 11-ին, ժամը 12.30-ին,  «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատ քաղաքի Թումանյան եւ Պատկանյան փողոցների խաչմերուկում բախվել է մեկ այլ  «Օպել Վեկտրա»-ի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով մեքենաներից մեկի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: