Դեկտեմբերի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին իրար  են բախվել «ՎԱԶ-2106», «Մազդա» եւ «ԳԱԶ-3110»   մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բախման  հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: