Այսօր կադրային կրճատումներ են եղել Ճանապարհային ոստիկանությունում: NEWS.am-ի տեղեկություններով`  չորս ոստիկան ազատվել է աշխատանքից, ավելի քան 20 ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել:

Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները: Ոստիկանները հեռացվել են  աշխատանքից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով: