ՀԱԿ-ն այսօր` դեկտեմբերի 13-ին, քաղխորհրդի հերթական նիստն է հրավիրել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Հարցին, թե ինչ հարցեր են քննարկվել՝ արձագանքեց. «Առաջարկում եմ մի քիչ սպասել, քանի որ առաջիկայում հայտարարություն կլինի, որտեղ կներկայացվի քննարկված հարցերի բովանդակությունը»: