Հայաստանի ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցներն այսօր` դեկտեմբերի 13-ին, հիմնարկի բուժսպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ, արդարադատության լեյտենանտ Լյուդմիլա Միսակյանի մոտից հայտնաբերել են 0,5 լիտր տարողությամբ պլաստմասե տարա` լցված յուրահատուկ հոտով թափանցիկ հեղուկով: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժից:
Ըստ Լ. Միսակյանի` հայտնաբերվածը սպիրտ է եղել, եւ ինքն է դատապարտյալներից մեկի խնդրանքով այն տեղափոխել հիմնարկի բնակելի գոտի:

























