Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Արտաշատ ճանապարհին` Այնթապ գյուղի հատվածում, բախվել է «Մերսեդես-Բենց», ապա՝ ճանապարհի աջ կողմում կայանված «Մերսեդես-Սփրինթեր»  մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2110»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: