Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Ալագյազ-Ապարան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Աուդի» եւ «Մերսեդես E-280» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Աուդի»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: