Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հանդիպել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի փոխքարտուղար Թոմաս Մելիայի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ:
«Ազատ դեմոկրատների» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ներքաղաքական զարգացումները` մասնավորապես առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներին:




























