Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Կարլ Բիլդտը եւ Նիկոլայ Մլադենովը դեկտեմբերի 14-ին հանդիպել են իշխող կոալիցիային մաս չկազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
NEWS.am-ի տեղեկություններով, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Շվեդիայի, Լեհաստանի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, Դավիթ Շահնազարյանի եւ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի,հետ:
Մեր տեղեկություններով` հանդիպումը եղել է դռնփակ եւ տեւել է մոտ երկու ժամ:
Նշենք, որ ավելի վաղ երեք երկրների արտգործնախարարները հանդիպել էին նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:




























