Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով արդեն երկու օր եւ ավել է, ինչ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 19-րդ կմ-ում բազմաթիվ բեռնատար մեքենաներ են կայանվել: (Ֆոտոռեպորտաժ)

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, շուրջ 30 վրացական պետհամարանիշի բեռնատարների վարորդներ  կայանել են իրենց մեքենաները ճանապարհի երկայնքով, կան մեքենաներ, որոնք կայանված են հենց ճանապարհի կենտրոնում: Մեր թթակցի փոխանցմամբ նշված ճանապարհահտավածը թեպետ պատված է մերկասառույցով, սակայն երթեւեկելի է: Խնդիրն այն է, որ երեկ երեկոյան վրացական համարանիշի մի բեռնատար ցանկացել է բարձրանալ <սատանի մոստ> կոչվող կամուրջը , դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձյան մեջ ու խափանվել, ինչի պատճառով ճանապարհը նեղացել է ու դարձել միակողմանի: Խափանված բեռնատարը նշված հատվածից դուրս բերելու համար հզոր տեխնիկա է հարկավոր, որը այս պահին մարզում կարծես թե չկա:

Բեռնատարների վարորդները NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում արդարացիորեն դժգոհել են, որ արդեն երկու օր է իշխանությունները չեն կարողանում ճանապարհը երթեւեկելի դարձնել, ու խափանված բեռմնատարը հանել ճանապարհից.<Եթե էս խնդիրը լիներ մեզ մոտ՝ Վրաստանում, երկու ժամում կվերացվեր, իսկ Ձեզ մոտ 2 օրում էլ չկարողացան>,-ասել են նրանք:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի/ NEWS.am