Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 20.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, ինչպես նաեւ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը:Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը` առատ ձյան պատճառով, բաց է միայն թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների համար: