Հայաստանի մի շարք հատվածներում, այդ թվում` մայրաքաղաք Երեւանում երեկ գիշերվանից ձյուն է տեղում: Առավոտյան արդեն քաղաքը սպիտակ մուշտակ էր հագել: Օրվա ընթացքում ձյունը տեղացել է ընդմիջումներով:
Սա ուրախացրել է հանգստյան օրերն անցկացնող երեւանցիներին եւ նրանց բերել փողոց` ձնագնդի խաղալու, ձնեմարդ պատրաստելու եւ պարզապես զբոսնելու եւ վայելելու ձյունը:
Ինչպես միշտ, ձյունը ամենաշատը ուրախացրել էր երեխաներին, թեեւ մեծերն էլ ետ չէին մնում նրանցից: Ձյունառատ հանգստյան օրերը Երեւանում, օրվա հետաքրքիր կադրերը չեն վրիպել NEWS.am-ի ֆոտոխցիկից (ֆոտոռեպորտաժ):




























