Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ծրագրի մեջ 2012 թվականը կարելի է բնութագրել որպես սպասողական տարի։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքերով՝ չնայած նրան, որ հայ-թուքական հարաբերությունների կարգավորման համար չեն ձեռնարկվել իրական քայլեր, սակայն, տարբեր հանգամանքներում հայկական կողմը բազմաթիվ անգամ բարձր մակարդակով հաստատել է իր դիրքորոշումը այդ հարցի հանդեպ. «Գործընթացը դեռ գտնվում է սպսողական վիճակում։ Հայաստանը հայտարարել է իր պատրաստակամությունը այն պայմանով, որ գնդակը գտնվում է Թուրքիայի քաղաքական դաշտում, որը պետք է քայլեր ձեռնարկի՝ իր հանդեպ վստահությունը վերականգնելու համար։ Թուրքիան, նախ եւ առաջ, պետք է հարգի իր իսկ դրոշմած կնիքներն արձանագրության վրա, ինչպես նաեւ վերանայի սեփական դիրքորոշումը»։

Ինչ վերաբերվում է Հայաստանի դիրքորոշմանն այդ հարցում, ապա, Զաքարյանի խոսքերով՝ սպասողական եւ կտրուկ քայլերի չդիմելու դիրքորոշումը հիմնականում պայմանավորված է միջազգային  հանրության կոչերով։