Մեքսիկական Սյուդադ-Խուարես քաղաքում, որը հայտնի է իր քրեական իրավիճակով, հերթական աղմկոտ սպանությունն է տեղի ունեցել: Տեղական ոստիկանության տվյալներով, մոտ 15 հոգի ներխուժել են մի տուն, որտեղ երեկույթ էր տեղի ունենում, եւ կրակ են բացել: Մահացածները եղել են 14-ից 19 տարեկաններ: Նրանք պատրաստվում էին գնալ մարզադաշտ՝ դիտելու ֆուտբոլային հանդիպումը:
Ականատեսների խոսքով, անհայտ զինված անձինք ժամանել են յոթ մեքենաներով՝ փակելով մերձակա փողոցները եւ նահանջի ուղիները:




























