Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ում` Վերին Բազմաբերդ գյուղի մոտակայքում, ավտոմեքենան ձորն է գլորվել: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 17-ին, ժամը 16.08-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Հյունդայի» մակնիշի 557 SO 45 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ արգելափակվել ճամփեզրի ձնակույտի մեջ: Տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի գոտի:

























