Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես. 2012 թվականի դեկտեմբերի 24-ից գործարկվելու են նաեւ Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց, Գայի պողոտա-Ստեփանյան փողոց, Գայի պողոտա-Նանսենի փողոց, Դավիթ Անհաղթի փողոց-Ուլնեցու փողոց, Տիգրան Պետրոսյան փողոց-Փիրումյաններ փողոց, Ազատության պողոտա-Բաբայան փողոց, Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոց, Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց եւ Տիգրան Մեծի պողոտա-Սասունցի Դավթի փողոց խաչմերուկներում:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: