Կոտայքի մարզի Զովունի գյուղում` «Անի» կաթնամթերքի գործարանի մոտ, մերկասառույցի հետեւանքով տեղի է ունեցել ավտոմեքենաների խցանում: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 17-ին, ժամը 18.25-ին: Ինչպեսն NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, պարզվել է, որ «Ճանշին»-ի աշխատակիցներն իրականացնում են ավտոճանապարհի մշակման աշխատանքներ:

Այսօր, ժամը 18.29-ին ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Երեւանի Վերֆելի փողոցում մերկասառույցի հետեւանքով 8-9 ավտոմեքենաներ սահելով բախվել են պատին: Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում առատ տեղումների եւ մերկասառույցի հետեւանքով առաջացել են խցանումներ: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Դեպքերի մասին տեղյակ են պահվել ՃՈ-ն եւ կոմունալ ծառայությունների պատասխանատու աշխատակիցները: