Դժբախտ դեպք է տեղի ունեցել Շվեդիայում, մանկական թիմերի միջեւ հոկեյի մրցամարտի ժամանակ: Մրցավարը, որ կանգնած է եղել անկյունում, սկզբում տափօղակի հարված է ստացել, ապա ընկել է եւ գլխով հարվածել գետնին:

Խաղն անմիջապես դադարեցվել է: Բժիշկներն անհապաղ տուժածին առաջին օգնությունն են ցուցաբերել, սակայն նրան փրկել չի հաջողվել, հաղորդում է REGNUM գործակալությունը: