Դեկտեմբերի 18-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 5 փակուղու 18 տանը տեղի է ունեցել ջեռուցման ինքնաշեն կաթսայի պայթյուն` առանց հրդեհի բռնկման:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան վարչության փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ պայթյունի հետեւանքով վնասվել է խոհանոցի պատը եւ գույքը, կոտրվել են ապակիները:

Նշված հասցեում բնակվող` 1963 թ. ծնված Ս. Սարգսյանը տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բկ: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Լուսանկարները ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am