Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին` Միրաք եւ Ռյա Թազա գյուղերի հատվածում, բեռնատար ավտոմեքենաներ են դուրս եկել երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ. Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 19-ին, ժամը 16.17-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,  անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ են իրականացրել նաեւ Արագածի «ՃՇՇ» աշխատակիցները: