Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.45-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից Ճանապարհային ոստիկանության  հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 35-ամյա մի տղամարդ՝ հայտնելով, որ   վնասվածքն ստացել է  դեկտեմբերի 15-ին, ժամը 18.00-ին, Կոմիտասի պողոտայում գտնվող   սուպերմարկետի ավտոկանգառում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն: