Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 20 շենքի 39-րդ բնակարանի պատշգամբի տանիքից կախվել է մետաղյա թիթեղ. կա ընկնելու վտանգ: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 20-ին, ժամը 14.55-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները կախված թիթեղն ապամոնտաժել են եւ տեղափոխել անվտանգ տարածք:
Տեղադրություն




























