Ռուս հայտնի դերասանուհի Վերա Վասիլեւան ընկել է ներկայացման ժամանակ: Սատիրայի թատրոնի ամենատարեց դերասանուհուն դժբախտություն է պատահել «Պիկովայա դամա» ներկայացման արարներից մեկի ժամանակ, որը բեմադրվում էր Փոքր թատրոնում:

87-ամյա Վասիլեւան հետնաբեմում ընկել է եւ լրջորեն վնասել ուսը: Այժմ նա տանն է:

Ընկնելուց հետո կինը, չնայած դժոխային ցավերին, շարունակել է խաղը: Իսկ  ընկել է, որովհետեւ քայլելիս մոռացել էր զգեստը սովորականի նման մի փոքր բարձրացնել, եւ այն ոտքի տակ էր ընկել: Սակայն վերջին տեսարանի համար նա չի կարողացել զգեստափոխվել, իսկ օրորոցայինը ոչ թե երգել, այլ արտասանել է:

Dni.ru-ի տեղեկացմամբ՝ դերասանուհին խոստովանել է, որ այս պահին ամեն ինչ ձախ ձեռքով է անում, բայց բեմ դուրս գալու մեծ հույս ունի: