Հայաստանի կառավարությունը կփակի Մեղրի քաղաքի բնակիչների էլեկտրաէներգիայի պարտքը, որ գոյացել է անհատական ոռոգման պոմպերի օգտագործման ընթացքում:
Այդ նպատակով ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 20-ին որոշում ընդունեց 3.7 մլն դրամ հատկացնել Սյունիքի մարզպետարանին: Գումարը տրամադրվում է պահուստային ֆոնդից:
Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացրած տեղեկանքի` Մեղրի քաղաքի ջրօգտագործողներն ի վիճակի չեն փակելու առաջացած պարտքը, իսկ տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի:




























