Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալաատ Իբրահիմը, ով երկու օր առաջ հրաժարական էր ներկայացերլ, այսօր փոխել է իր միտքը եւ հայտարարել պաշտոնին մնալու մասին: Նա դիմել է Դատավորների գլխավոր խորհրդին` այդ հարցը քննարկելու խնդրանքով:
Իբրահիմը հրաժարականի մասին դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 18-ին` դատավորների եւ դատախազության աշխատակիցների կողմից նրա նշանակումը չընդունելու համատեքստում: Շուրջ 600 մարդ նրա գրասենյակի առջեւ գործադուլ էր հայտարարել` բողոքելով նրա նշանակման սկզբունքի դեմ: Մինչեւ վերջերս գործող կանոնակարգի համաձայն` գլխավոր դատախազն ընտրվում էր Դատավորների բարձրագույն խորհրդի կողմից: Սակայն նախագահ Մուհամեդ Մուրսին հայտարարել էր, որ այսուհետ դատախազին կնշանակի նախագահը` չորս տարի ժամկետով: Հնեց դա էլ առաջացրել էր ոլորտի աշխատողների դժգոհությունը:





























