Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 13.20-ին, Այնթապ գյուղից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Արտյոմ Ա.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա դեկտեմբերի 19-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:




























