Դեկտեմբերի 20-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երասխ-Երեւան ճանապարհի 55-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետեւանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել փոսը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը եւ նրա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























